Հյուսիսային Կորեայի քոլեջների ուսանողներին պարտավորեցրել են մազերը հարդարել այնպես, ինչպես երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընն է անում:
Ամսվա սկզբին նման կարգադրություն են արել քոլեջները՝ հետեւելով իշխող կուսակցության խորհրդին, այս մասին հաղորդում է Radio Free Asia-ն՝ վկայակոչելով անանուն աղբյուրները: Այդ տեղեկատվության պաշտոնական հաստատում չի ստացվել:
Ըստ որում, նշվում է, որ հրամանը վերաբերում է միայն արական սեռի ներկայացուցիչներին: Աղջիկներին խորհուրդ է տրվում ունենալ կարճ սանրվածք, ինչպես որ առաջնորդի կնոջ մոտ է: Ըստ որում, երկրի ռադիոկայանի զրուցակիցներից մեկն ընդգծել է, որ ուսանողուհիների համար դա միայն խորդուրդ է, այլ ոչ պարտադրանք, հաղորդում է «Lenta.ru»-ն:




























