Երեւանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանն այսօր՝ մարտի 27-ին, վթարի է ենթարկվել, նա մարմնական վնասվածքներ չի ստացել: NEWS.am-ի թղթակցին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ Նուբարաշենի խճուղում երկու «Մերսեդես» մակնիշի մեքենաներ են բախվել իրար, տուժածներ չկան: «Մերսեդես»-ներից մեկը վարում էր Երեւանի փոխոստիկանապետը:

Վալերի Օսիպյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը աշխատավայրում է, որեւէ բան չի եղել: