ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում մարտի 27-ին կքննարկվի Ուկրաինայի հարցը:

Մասնավորապես, Ուկրաինայի փոխարտգործնախարարը կներկայացնի բանաձեւի նախագիծ, որը նման է ԱԽ-ում Ռուսաստանի արգելափակածին, հայտնում է ՈՒՆՆ-ն:

Նախագիծը հիմնված է ՄԱԿ-ի առանցքային սկզբունքների վրա՝ ինքնիշխանություն, միասնականություն, տարածքային ամբողջականություն: Ղրիմի հանրաքվեն անօրինական է անվանվում: Ռուսաստանը փաստաթղթում չի հիշատակվում:

Նշվում է, որ ուկրաինացի դիվանագետները 80-90 տոկոսի աջակցություն են ակնկալում:

Նշենք, ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձեւերը նորմատիվ փաստաթղթեր չեն ու ընդհանուր դիրքորոշման արտահայտման են ծառայում: Բանաձեւն ընդունվում է մեծամասնության ձայներով: