ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունը Սպիտակ տանը նախազգուշացրել է Ուկրաինայի հարավ-արեւելքում ռուսական զորքերի հարձակման հնարավորության մասին, հայտնում է ՈՒՆՆ-ն՝ վկայակոչելով CN-ը:
CNN-ի երկու աղբյուրների խոսքով՝ սահմանին ռուսական զորքերի վերախմբավորումները հիշեցնում են Չեչնիայի եւ Վրաստանի հետ պատերազմից առաջ Ռուսաստանի իրականացրած մանեւրները:
Այս կապակցությամբ հանրապետական սենատորները նախագահին գաղտնի նամակ են հղել, որում «խիստ անհանգստություն են հայտնել դեպքերի նման զարգացման կապակցությամբ»:
Հետախուզական ծառայության տվյալով՝ Ռուսաստանն արդեն իր արեւմտյան սահմանին 30 հազարից ավելի զինվոր է տեղակայել, որոնք ցանկացած պահի պատրաստ են ներխուժել Ուկրաինայի տարածք:
Սակայն ամերիկյան եւ եվրոպական հատուկ ծառայությունների աղբյուրները նշում են, որ գնահատականները ճշգրիտ չեն: Ըստ նրանց՝ որոշ տվյալներ վկայում են 35 մարդու մասին, այլ տվյալներ՝ 25 հազարի, հայտնում է «Ամերիկայի ձայնը»՝ վկայակոչելով Reuters-ը:
Ըստ տեղեկությունների՝ Ուկրաինայի հետ սահմանին մասնավորապես կենտրոնացած են հետեւակային եւ զրահատանկային ստորաբաժանումները, նաեւ որոշ օդային աջակցություն:
Նշվում է, որ ամերիկացի պաշտոնյաները չգիտեն՝ ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր օգտագործել Ուկրաինայի սահմանում գտնվող ստորաբաժանումները: Բայց դեպքերի հնարավոր զարգացումը կարող է վտանգավոր լինել:




























