Պաշտոնական Սեուլը մարտի 28-ից բոլոր ցանկացողներին՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց, կտրամադրի ԿԺԴՀ վերջին ֆոտոպատկերներն ու արբանյակային քարտեզները, այդ թվում՝ Փհենյանինը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Ռեհհափը:

Ըստ որում, նշվում է, որ ծառայությունը վճարովի է լինելու, չնայած որ արժեքի մասին առայժմ չի հաղորդվում:

Նախկինում այդ տեղեկատվությունը հայտնի էր միայն կառավարական կառույցներին: Այժմ այդ արգելքը հանվել է: