Ուկրաինայի Գերագույն ռադան մարտի 27-ին կդիտարկի «Ուկրաինայում դատական իշխանության նկատմամբ վստահության վերականգնման մասին» օրինագիծը: Այս մասին հայտարարել է ազգային պատգամավոր, օրինագծի համահեղինակ Ռոման Ստադնիյչուկը:
«Պատգամավորները, փորձագետները մանրամասնորեն աշխատել են օրինագծի վրա, որպեսզի առավելագույնս բաց, հավասարակշռված ու թափանցիկ անցկացնեն հատուկ ստուգումները ու վերականգնեն իշխանության դատական ճյուղի հանդեպ մարդկանց վստահությունը»,-հավելել է Ստադնիյչուկը, հաղորդում է ՈւՆՆ-ը՝ վկայակոչելով քաղաքական գործչի մամուլի ծառայությունը:
Օրինագծում նկարագրված է տասը դեպք, երբ դատավորը կարող է լյուստրացիայի ենթարկման որոշում կայացնել:




























