Արժույթի միջազգային հիմնադրամը ավարտել է բանակցությունները՝ Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ: Բանակցությւոնների արդյունքների մաիսն կհայտարարվի կոնֆերանսի ժամանակ, որը կկայանա մարտի 27-ին: The Wall Street Journal-ի աղբյուրի տվյալներով՝ Ուկրաինան  ու ԱՄՀ-ն պայմանավորվել են 15 մլրդ դոլարի հասնող ֆինանսական աջակցության համար:

Նշվում է որ, ամենայն հավանականությամբ, Ուկրաինան կկարողանա առաջին վճարները ստանալ մինչեւ ապրիլի վերջ: Այս մասին գրում է The Financial Times-ը: Պարբերականը հաղորդում է ,որ ԱՄՀ հետ գործարքը թույլ կտա հավասարակշռել երկրի տնտեսական վիճակը: 

Նշենք, որ ԱՄՀ-ից վարկ ստանալու գլխավոր նախապայմանն Ուկրաինայի համար էներգակիրների գների բարձրացումն էր: