Ռումինիայի Բակեու քաղաքի բնակիչը հայտնվել է հիվանդանոցում, երբ խնջույքի ժամանակ գրազ է եկել ընկերոջ հետ, թե կարող է կուլ տալ պատառաքաղը՝ առանց օրգանիզմի համար ցավոտ հետեւանքների: Պատառաքաղը կուլ տալուց անմիջապես հետո 25-ամյա ռադու Կալինչեսկուին տեղափոխել են հիվանդանոց:

Բժիշկներին նա չի ասել, որ պատառաքաղ է կուլ տվել, ասել է միայն թե ցավ է զգում որովայնի շրջանում: Երբ բժիշկները ռենտգեն են արել, պարզել են, որ օրգանիզմում օտար մարմին կա:

Նրան միանգամից չեն վիրահատել, ուղարկել են տուն, որ սպասքի առարկան ինքնուրույն դուրս գա: Որոշ ժամանակ անց հասել է ստամոքսին, եւ բժիշկները պատառաքաղը հանել են վիրահատությամբ: