Ռուսաստանի ՆԳՆ ներքին զորքերիկազմում կներառվեն Ղրիմի տարածքում գտնվող ներքին զորքերի խմբավորումները: Այս մասին հաղորդել է ՌԴ ՆԳՆ ներքին զորքերի գլխավոր հրամանատար, նախարարի առաջին տեղակալ Նիկոլայ Ռոգոժկինը:

«Այժմ մեր առաջ Ռուսաստանի ներքին զորքերի կազմում Ղրիմի տարածքից խմբավորման ներառելու խնդիրն է: Մենք պետք է կազմակերպենք այդ զինծառայողներին ընդունելու գործընթացը, ինչպես նաեւ կադրային կազմի օպերատիվ կառուցվածքավորման օպտիմիզացիայի»,-ասել է Ռոգոժկինը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Ղրիմցի զինվորականների թիվը, որոնք ներառվելու են ռուսական ՆԶ-ում, չի հաղորդվում: