Ուկրաինայի Գերագույն Ռադայի շենքի մոտ բողոքի օր է՝ հարյուրավոր մարդիկ պատգամավորներից պահանջում եմ մի շարք օրինագծեր ընդունել:

Հաղորդվում է, որ մարդկանց ամենամեծ խումբը՝ Սերգեյ Սոբոլեւի գլխավորությամբ, որին խոստացել են Լյուստրացիոն կոմիտեի նախագահի պաշտոնը, խորհրդարանից պահանջում է ընդունել լյուստրացիայի մասին օրենքն ու վերաատեստավորել բոլոր դատավորներին:

Եվս մոտ հարյուր մարդ պահանջում են չեղյալ հայտարարել ավտոմեքենաներից ուտիլիզացիոն դրամահավաքն ու ակցիզները, ինչպես նաեւ չեղյալ հայտարարել մաքսատներում հավելավճարները, հաորդում է ЛІГА-ն: