ՈՒԴԱՌ-ի առաջնորդ Վիտալի Կլիչկոն մտադիր է մասնակցել Ուկրաինայի նախագահի մայիսին կայանալիք ընտրություններին, բայց կարող է երկրորդ փուլում սատարել Պյոտր Պորոշենկոյի թեկնածությունը: Այս մասին նա հայտնել է ВВС Ուկրաինայի հետ զրույցում՝ Պորոշենկոյի հետ Լոնդոն այցի ժամանակ:
«Կարծում եմ՝ երկրորդ փուլում կարող ենք դիտարկել նման վարկած, բայց այսօր վաղաժամ է այդ մասին խոսելը, քանի որ վարկանիշները դեռ բազմիցս կփոփոխվեն», - ասել է ՈՒԴԱՌ-ի առաջնորդը: «Ես արդեն ասել եմ, որ մասնակցելու եմ նախագահական ընտրություններին, հետո՝ կտեսնենք: Վստահ եմ, ժողովրդավարական ուժերը պետք է միավորվեն», - ընդգծել է Կլիչկոն:
Իր հերթին Պորոշենկոն հարցին, թե Կլիչկոն եւ ինքը մասնակցելու են ընտրություններին, պատասխանել է. «Այդ հարցը կորոշվի 2-3 օրից՝ կուսակցության համագումարի ժամանակ»,- հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»:




























