Ուկրաինական Խարկով քաղաքում ոչ մի տեղական հանրաքվե էլ չի լինելու՝ կապված պետական կարգի փոփոխության հետ, հայտարարել է Խարկովի քաղաքապետ Գենադի Կերնեսը« հավելելով, որ համենայն դեպս, առայժմ նման հանրաքվեների մասին օրենք պետական մակարդակում չի ընդունվի:
Նա նաեւ ընդգծել է, որ Խարկովում կամ կարող է անցկացվել համաուկրաինական հանրաքվե, կամ առհասարակ ոչ մի, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ վկայակոչելով ԱՆՏ-ն:
Իսկ բոլոր նրանց, ում ուրախացնում է նման հանրաքվեների անցկացումը, քաղաքապետը խնդրել է զերծ մնալ հակամարտության էսկալացիայից:




























