Շատ ցավալի է խորհրդարանում լեզվակռիվներ տեսնելը եւ լսելը՝ ինչպես նախաձեռնողների, այնպես էլ նրանց պատասխանողների կողմից,  խորհրդարանի մարտի 27-ի  նիստում հայտարարել է խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի եւ ոչ իշխանական չորս խմբակցությունների պատգամավորների միջեւ հերթական լեզվակռվից հետո:

«Մեզ ստիպում են ներքաշվել լեզվակռիվների մեջ: Նախաձեռնողներին շատ եմ խնդրում այդպես չվարվել: Ժողովուրդը մեզ դրա համար չի ընտրել:  Ժողովուրդը մեզ ընտրել է, որպեսզի օրինագծեր քննարկենք եւ օրենքներ ընդունենք», - նշել է խոսնակը: