Մարտի 29-ին Երեւանում տեղի կունենա ՀՀԿ տնտեսական համագումարը: Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա՝ համագումարին կմասնակցեն Ռուսաստանի խոշոր ձեռնարկությունների ներկայացուցիչներ ու հյուրեր:

Համագումարի գլխավոր թեմաներից մեկը կլինի ՄՄ-ին Հայաստանի ինտեգրացիան ու երկրի համար հնարավոր տնտեսական հետեւանքները:

Վարչապետը հանձնարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Վաչե Գաբրիելյանին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել համագումարում անհրաժեշտ մասնագետների ներգրավելու համար: