Մեքենա վարելիս ծխելու եւ բջջայինով խոսելու համար տուգանքների չափը պետք է ավելացնել, կառավարության մարտի 27-ի նիստից հետո լրագրողներին ասել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ մեկնաբանելով Հայաստանում ճանապարհային երթեւեկության ոլորտի վերլուծության  համար աշխատանքային խմբի ստեղծման մասին կառավարության որոշումը: Հանձնաժողովը կուսումնասիրի ճանապարհային նշանների վիճակը եւ տուգանքների համարժեքությունը:

«Վերեւում նշվածն իմ կարծիքն է: Այս եւ այլ դիրքորոշումներ կդիտարկվեն հանձնաժողովի կողմից՝ 2 – 2,5 ամսում», նշել է Թովմասյանը: Նա համամիտ չէ  այն մտքին, որ Հայաստանում ճանապարհային երթեւեկության բնագավառում բոլոր տուգանքներն ուռճացված են:  «Այո, հնարավոր է՝ որոշները նվազեցնելու կարիք կա, բայց չեմ կարծում, թե լուծումը միայն դա է», - հայտարարել է Հրայր Թովմասյանը: