Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտող հարուստներին կարելի է տուգանքի փոխարեն պատժել փողոցները մաքրել տալով, կառավարության մարտի 27-ի նիստից հետո լրագրողներին ասել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունում ստեղծված աշխատանքային խումբը 2 – 2,5 ամսվա ընթացքում կուսումնասիրի Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար սահմանվող  պատժատեսակների արտասահմանյան փորձը եւ կսահմանի բարեփոխումների կարիք ունեցող բնագավառները:

«Արտասահմանում ունեւոր վարորդներին հասարակական աշխատանքներով, այլ ոչ թե տուգանքներով պատժելու փորձ գոյություն ունի», - հայտարարել է Թովմասյանը: Իմաստը, ըստ նրա, այն է, որ այդ մարդկանց համար հոգեբանական առումով շատ ավելի բարդ է ավել վերցնել, քան դրամապանակը, նշանակում է՝ նաեւ ավելի անցանկալի է:

Հարցին, թե պատկերացնում է հայ օլիգաըխներին եւ նրանց երեխաներին ավելը ձեռքին, նախարարը պատասխանել է, որ առայժմ բարեփոխումների մասին խոսելը վաղաժամ է. պետք է քննարկել առաջարկվող պատիժների նպատակահարմարությունը: