Առաջիկայում Հայաստանից արտահանվող մրգերի ու բանջարեղենի մեջ ծանր մետաղների պարունակությունն այնքան բարձր կլինի, որ դրանք կդադարեն համապատասխանել միջազգային ստանդարտներին: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայստանի Բնապահպանական հասարակական միության անդամ Գրետա Գաբրիելյանը՝ մեկնաբանելով երկրում լեռնարդյունաբերության զարգացման հետ կապված իրավճակը:

Ըստ նրա՝ Հայաստանն առաջիկայում կկորցնի էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսություն ունենալու հնարավորությունը: Նա նաեւ հավելել է, որ հանքերի մոտ բնակվողները եւս ունեն առողջական խնդիրներ: