Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին  չի բացառել, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կարող է հեռակա կարգով պատասխանել դատախազության հարցերին՝ տեսակապի միջոցով:

Վրաստանի դատախազությունը նախկին նախագահ Սահակաշվիլիի  հարցաքննությունը նշանակել էր մարտի 27-ին: Վերջինս  Վրաստանը լքել էր անցյալ տարվա նոյեմբերին՝ նոր նախագահի երդմնակալությունից անմիջապես հետո:  Դատախազությունը հայտարարել էր, որ մտադիր է հարցեր ուղղել նախկին նախագահին՝ միանգամից տասը գործի առնչությամբ:

Վրաստանի վարչապետը պարզաբանել է, որ միանգամից տասը գործով Սահակաշվիլիին հարցաքննության կանչելը բացատրվում է «հարգանքով, քանի  որ նրան չեն կանչում տասն անգամ»: Ճեպազրույցում  դատախազությունը կպարզաբանի, թե ինչպիսին կլինեն Միխայիլ Սահակաշվիլիի նկատմամբ հետագա քայլերը, ընդգծել է վարչապետը:

Թբիլիսիում բախումներ են եղել Սահակաշվիլիի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ