ԱՄՀ-ն եւ Ուկրաինան 14-18 միլիարդ դոլար երկամյա վարկի մասին են պայմանավորվել: Այս մասին ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ԱՄՀ-ն Ուկրաինային 14-18 միլիարդ դոլար կտրամադրի՝ stand by ծրագրի շրջանակներում:

ԱՄՀ-ի ղեկավար մարմինները համաձայնագիրը կքննարկեն ապրիլին:

Առաջնային խնդիրներից մեկը պետք է դառնա բնակչության համար գազի սակագնի բարձրացումը՝ մինչեւ շուկայական մակարդակի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՀ-ն Ուկրաինային կարող է տրամադրել 15 միլիարդ դոլար օգնություն: