Մարտի 25-ին, ժամը 23.20-ին, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Սայաթ-Նովայի պողոտայի եւ Ա. Մանուկյան փողոցի խաչմերուկում բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Վեկտրա»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մարտի 25-ին, ժամը 24.00-ին, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Բելինսկու փողոցում բախվել է խանութներից մեկի պատին, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մարտի 26-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ԿրԱԶ» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Եղեգնաձոր ճանապարհի 79-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մարտի 26-ին, ժամը 14.30-ին, Երեւանի Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի դիմաց իրար են բախվել «Հոնդա», «Սեատ» եւ «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «Սեատ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մարտի 26-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21066» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Երեւանյան խաչմերուկում բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:




























