Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը հարցմամբ Ուկրաինան Ռուսաստանին է հանձնել ենթադրյալ հանցագործ Մուհամեդ Միգայեւին, որը մասնակցել էր Չեչնիայի գյուղերից մեկի բնակիչների վրա հարձակմանը: Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում:

«Միգայեւը հանցախմբի կազմում մասնակցել է Ուռուս Մարտանի շրջանի Ռոշնի Չու ավանի բնակիչների վրա հարձակմանը», - նշվում է հաղորդագրության մեջ:

2008թ. Միգայեւի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել: 2013թ. դեկտեմբերին նրան ձերբակալել էին Օդեսայում, իսկ հունվարին Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը հարցում էր ուղարկել՝ Միգայեւի արտահանձնման վերաբերյալ: 

Տղամարդուն մեղադրում են Ռուսաստանի ՔՕ-ի երեք հոդվածներով: