Հանրապետական սենատորներ Ջոն Մաքքեյնն ու Լինդսի Գրեմը խիստ քննադատության են ենթարկել Ռուսաստանին ու նախագահ Վլադիմիր Պուտինին:
Սենատում ելույթ ունենալով՝ Մաքքեյնը ուսաստանին կոչել է «բենզակայան, որը փորձում է որպես երկիր ներկայանալ», հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Մասնավորապես, Մաքքեյնը, Գրեմը, ինչպես նաեւ սենատոր Քելլի Այոտը հանդիմանություններով են հանդես եկել Պուտինի ու Ռուսաստանի հասցեին:
Հանրապետական սենատորները լուրւ անհանգստություն են արտահայտել այն կապակցությամբ, որ Պուտինը կարող է ոգեւորվել այն թեթեւությունից, որով Ռուսաստանը գրավեց Ղրիմը, ու նրանով, որր թերակղզու ճակատագիրը կարող են կիսել Մոլդովան ու Արրեւելյան Ուկրաինան:




























