Երեւանի քաղաքապետարան-բնակիչ կապն առավել արդյունավետ դարձնելու, քաղաքացիներից առաջարկություններ ստանալու, նրանց մտահոգություններին ծանոթանալու եւ բարձրացվող հարցերին հնարավորին արագ լուծումներ տալու նպատակով՝ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործում են թեժ գծի հեռախոսահամարներ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե յուրաքանչյուր աշխատանքային օր, առանց ընդմիջման, ժամը 09։00-18։00, կարող եք զանգահարել Երեւանի քաղաքապետարանի 010-514-152, 010-514-187, 010-514-236 հեռախոսահամարներով:
Աշխատանքային օրերին ժամը 09։00-ից 18։00-ը վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին եւս կարող եք ուղղել ձեզ հուզող հարցերը՝ զանգահարելով թեժ գծերի հետեւյալ հեռախոսահամարներով:
• Աջափնյակ վարչական շրջան - + (37410) 39-21-80
• Ավան վարչական շրջան - + (37410) 62-14-12
• Արաբկիր վարչական շրջան - + (37410) 28-44-13
• Դավթաշեն վարչական շրջան - + (37410) 36-81-83
• Էրեբունի վարչական շրջան - + (37410) 57-45-51
• Կենտրոն վարչական շրջան- + (37410) 58-00-35, 58-00-53
• Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջան - + (37410) 74-05-22
• Նոր Նորք վարչական շրջան - + (37410) 67-16-33
• Նորք–Մարաշ վարչական շրջան - + (37410) 65-30-82
• Նուբարաշեն վարչական շրջան - + (37410) 47-60-40
• Շենգավիթ վարչական շրջան - + (37410) 44-12-73, 44-14-93
• Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջան - + (37410) 28-71-17, 28-71-35
Բացի այդ, շաբաթվա բոլոր օրերին, ընդ որում շուրջօրյա, քաղաքացիներն իրենց մտահոգող հարցերով ու առաջարկներով կարող են զանգահարել 1-08 հեռախոսահամարով:




























