Ուկրաինան տրամադրված չէ Հայաստանի նկատմամբ դեմարշի ու չի պատրաստվում նվազեցնել դիվանագիտական հարաբերությունների մակարդակը: Այս մասին այսօր «Ուկրաինական ճգնաժամ, դրա ազդեցությունը միջազգային հարաբերությունների վրա» թեմայով սեմինար-քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան խորհրդական Իգոր Ռոմանը:
Ըստ նրա՝ ներկայումս Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան խորհրդակցությունների նպատակով Կիևում է: Հաջորդ շաբաթ, ընդգծել է Ռոման, դեսպանն արդեն Հայաստանում կլինի ու կշարունակի կատարել իր պարտականությունները:
Նշենք, որ Կիևի կողմից առաջարկված բանձևում նշվում է, որ հանրաքվեն, որը կայացել է մարտի 16-ին «Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում, իրավական ուժ չունի, հետևաբար, չկ կարող հիմք հանդիսանալ Ղրիմի ու Սևաստոպոլի քաղաքական կարգավիճակը փոխելու համար»:




























