Ստոկհոլմ քաղաքում բնակվող շվեդների ընտանիքը կասկածելի բան է նկատել, երբ նրանց կատուն հրաժարվել է խոհանոց մտնել: Եթե նախկինում դա կատվի ամենասիրելի տեղն էր, ապա այժմ կենդանին ոչ մի կերպ ներս չէր գնում:
Ինչպես պարզվել է կատվի վարքի պատճառը առնետն է եղել, ինչը հասկանալի է, քանի որ այն սովորական չի եղել, այլ՝ հսկայական չափսերի: Երբ այն թակարդն է ընկել, պարզվել է, որ առանց պոչի, դրա երկարությունը կազմում է 38 սմ: Բացի այն, որ կրծողը հսկայական չափսեր ուներ, այն նաեւ «երկաթե» ատամներ է ունեցել: Խոհանոցում հայտնվելու ու սպասք լվանալու մեքենայի հետեւում բնակվելու համար այն կրծել էր բետոնե պատը:
Առնետին բռնելու համար ընտանիքը դիմել էր մասնագետների օգնությանը, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով Aftonbladet-ը:




























