Eurasia Group-ի տնօրեն Իեն Բրեմերը իր անհամաձայնությունն է արտահայտել Ուկրաինայում ծագած ճգնաժամին «ավելի խիստ արձագանքելու» վերաբերյալ կոչերին ու ինքը կոչ է արել ԱՄՆ-ին ու Արեւմուտքի մյուս երկրներին ճանաչել տարածաշրջանում «Ռուսաստանի առանցքային շահերը»:

ԱՄՆ առաջատար ընկերություններից մեկի ղեկավարը New York Times-ում հրապարակված հոդվածում հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունում Վաշինգթոնի հռետորաբանությունը «չափազանց շատ է» ու այդ դրույթի օգտին մի քանի եզրահանգումներ է առաջարկել:

«Ռուսաստանի մեկուսացումը Իրանի կամ Հյուսիսային Կորեայի մդոելով այն միջոցը չէ, որով Ամերիկան կկարողանա անել դա: Այն որ Պուտինն իրեն այդպիսի մեկուսացված երկրի առաջնորդի պես  պահում, չի նշանակում, որ Վաշինգթոնը պետք է շարունակի այդ կուրսը: Ռուսաստանը աշխարհի ութերորդ հզոր տնտեսությունն է»:  Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձանը»: