Ղրիմի պետական խորհուրդը հրապարակել է այն անձանց ցուցակը, որոնց արգելվում է մուտք գործել թերակղզու տարածք:
Ցուցակը տեղադրվել է Պետխորհրդի կայքում, որտեղ կա 321 անուն: Նրանց մեծ մասը ժողովրդական պատգամավորներ են, այդ թվում Ռեգիոնների կուսակցությունից, կամ կառավարության անդամներ: Նրանց շարքում է Սեւաստոպոլից ընտրված պատգամավոր Վադիմ Նովինսկին, եւս մեկ պատգամավոր Ղրիմից եւ Յանուկովիչի աշխատակազմի նախկին ղեկավարի քույրը՝ Յուլյա Լեւոչկինան:
Ցուցակը եզրափակում է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:




























