Փրկարար ծառայությունը մարտի 27-ին, ժամը 12.24-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն գյուղի Աջափնյա փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. բնակիչը քնած է եղել: