Ուկրաինայում բողոքի ակցիաների ժամանակ ավելի շատ մարդ է զոհվել, քան ասվում է պաշտոնապես: Այս մասին բրիֆինգում հայտնել է հասարակական ակտիվիստ, երգչուհի Ռուսլանա Լիժիչկոն:

«Ես շփվել եմ Մայդանի մասնակցի հետ, որին գիտեմ, ականատես են եղել ինքնապաշտպանության տղաները: Եվ նա ասաց, որ Արհմիությունների տանը եղել է 75 դիակ, իսկ հայտարարել են 24-ի մասին: Բացի այդ, ինքնապաշտպանության տղաները մոտեցան ինձ եւ հայտարարեցին, որ Կիեւի մոտ մեծ փոս են գտել՝ թարմ գերեզման: Ակնհայտ է, որ այնտեղ զանգվածաբար դիակներ են լցրել: Իսկ հաջորդ օրը այդ հողը կորել է: Շատ տեղեկություններ կային, որ մարդկանց այրել են դիակիզարաններում, եղել են ականատեսներ, որոնք պատմել են ծծմբաթթվի վաննաների մասին»,-ասել է երգչուհին: