Ուկրաինան Արևմուտքի երկրներից ու Ճապոնիայից մոտ 14 մլրդ դոլար կստանա՝ բարեփոխումներ իրականացնելու: Այս մասին խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:

Ըստ նրա՝ Կանադայի կառավարությունը Ուկրաինային կտրամադրի 200 մլն դոլար, ինչպես նաև մոտ եկ միլիարդ կտրամադրեն ԱՄՆ-ն, ԵՄ-ն ու Ճապոնիան:

Յացենյուկն ընդգծել է, որ նշված միջոցները բացի տարբեր նպատակներից, կներդրվեն ենթակառուցվածքային օբյեկտների իրացման հարցում, մասնավորապես ՎԶԵԲ-ը  300 մլն կտրամադրի մոտրոյի կառուցմանը:

Վարչապետի խոսքով՝ կառավարությունը պայմանավորվել է նաև վարկերի տրամադրման քաղաքականությունը շարունակելու մասին: