Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն մտադիր է իր թեկնածությունն առաջադրել ս/թ. մայիսի 25-ին նշանակաված նախագահական ընտրություններում: Այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսի ընթացքում, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»:
«Ես մտադիր եմ իմ թեկնածությունն առաջադրել Ուկրաինայի նախագահի պաշտոնին» – հայտարարել է Տիմոշենկոն եւ հավելել, որ իր կուսակիցներին խնդրելու է իրեն առաջադրել:
«Մարտի 29-ին համագումարում ես «Բատկիվշչինային» խնդրելու եմ պաշտոնապես ներկայացնել իմ թեկնածությունը նախագահի պաշտոնում», - ասել է նա:




























