Իտալական նավը 128 ապօրինի միգրանտի է փրկել՝ Միջերկրական ծովում խորտակվող նավից:
Հաղորդվում է, որ ապօրինի միգրանտներին նկատել էին Իտալիայի ծովային սահմաններում ուղղաթիռով հերթապահող սահմանապահները: Եգիպտոսից, Էրիթրեայից, Սուդանից եւ Սիրիայից գնացած միգրանտները փորձում էին հասնել Սիցիլիա:
Փրկվածների շարքում կա ութ կին, որոնցից երկուսը հղի են: Բոլորին տեղափոխել են նավ եւ հասցրել նավահանգիստ, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, մարտի 18-ին մոտ 600 միգրանտների Լամպեդուզայի ափի մոտ փրկել էին ծովային զինվորականները: Միգրանտները երկու նավով ուղեւորվել էին Իտալիա: Նավերը խորտակվել էին կղզուց դեպի հարավ ընկած հատվածում: Փրկարարական գործողություններին մասնակցել էին ռազմանավերը:
Փրկվել էր 596 մարդ, այդ թվում՝ 103 կին եւ 62 երեխա: Փրկվածները հիմնականում Պաղեստինից, Սիրիայից եւ Էրիթրեայից են:




























