Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի բնակիչ Մարտիրոս Հ.-ն մեղադրվում է իր համագյուղացի Նեկտար Խ.-ին հրկիզելու փորձ կատարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա սեպտեմբերի 27-ին: Մարտիրոսը պարտք ու պահանջի շուրջ վիճաբանել է համագյուղացի Նեկտար Խ.-ի հետ: Վիճաբանության ընթացքում Մամիկոնը բենզին է լցրել Նեկտարի վրա, անմիջապես գրպանից հանել լուցկին եւ փորձել հրկիզել կնոջը: Բարեբախտաբար, վիճաբանությանը ներկա Շիրակ Ղ.-ն եւ Սեյրան Գ.-ն բռնել են Մամիկոնին եւ թույլ չեն տվել նպատակն իրականացնել:

Մամիկոն Հ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Մամիկոնը կալանավորված է:

Գործը քննվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը դեռ նշանակված չէ: