Շիրակի մարզի Գյումրի քաղաքի 30-ամյա բնակիչ Գագիկ Կ.-ն մեղադրվում է աներոջ տունը հրկիզելու փորձ կատարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա դեկտեմբերի 12-ին: Գագիկը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, գնացել է Ախուրյան գյուղում բնակվող աներոջ տուն՝ կնոջն ու երեխաներին տուն վերադարձնելու ակնկալիքով: Սակայն տեսնելով, որ տան դուռը փակ է՝ Գագիկը ենթադրել է, որ իրենից թաքցնում են կնոջն ու երեխաներին: Այդ պատճառով նա հրկիզել է տան տանիքը:

Գագիկ Կ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի 2-րդ ենթակետի հատկանիշներով: Գագիկը գրավի դիմաց ազատ է արձակվել:

Գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը դեռ նշանակված չէ: