Հայաստանի ԱԻՆ-ը կրկին նախազգուշացնում է. կիրակի՝ մարտի 30-ի ցերեկը եւ լույս երկուշաբթի գիշերը հանրապետությունում եղանակը կտրուկ կցրտի: Օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով: Լույս երկուշաբթի գիշերը Արարատյան դաշտում եւ դրա նախալեռներում, Տավուշի եւ Սյունիքի հովիտներում սպասվում է -3 աստիճան, հողի մակերեւույթին՝ մինչեւ -5:
Սա վտանգավոր է արդեն ծաղկած մրգատու ծառերի համար:
Առաջիկա գիշերը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 28-ի 2-րդ կեսին: Հայաստանի մարզերի մեծ մասում օդերեւութաբանները ժամանակ առ ժամանակ կանխատեսում են տեղումներ, տեղ-տեղ՝ ամպրոպ: Քամին արեւմտյան է՝ 2-7 մ/վրկ.:
«Հայպետհիդրոմետ»-ի տվյալով՝ Երեւանում գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 28-ի երկրորդ կեսին՝ ամպամածություն, սակայն տեղումների հավանականությունը ցածր է: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +20+22 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում. գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +14+18,
Կոտայքում. գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +14+18,
Գեղարքունիքում. գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +14+18,
Լոռիում. գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +17+20,
Տավուշում. գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +18+21,
Արագածոտնի լեռներում. գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +14+18,
Արագածոտնի նախալեռներում. գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +18+22,
Արարատում. գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +20+23,
Արմավիրում. գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +20+23,
Վայոց ձորի լեռներում. գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +14+18,
Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +20+23,
Սյունիքի հովիտներում. գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +20+24,
Սյունիքի նախալեռներում. գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +16+20,
Լեռնային Ղարաբաղում. գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +15+20:




























