Արտագաղթը առաջիկա 10 տարում մեր տնտեսության գլխավոր խնդիրներից է, մարտի 27-ին կառավարության նիստից հետո  լրագրողներին ասել է էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ մեկնաբանելով  Հայաստանի գյուղատնտեսության հեռանկարային զարգացման մինչեւ 2025թ. ծրագիրը:

«Հայաստանում ծնելիությունն այժմ շատ ցածր է: Բնակչության վերարտադրման գործակիցը 1,4 է՝ ամենացածրն աշխարհում: Հուսով ենք, որ այն կավելանա գոնե մինչեւ 1,8 տոկոս», - նշել է Ավանեսյանը: Ըստ նրա՝ հայեցակարգում  բերվել են ուսումնասիրություններ՝ իրենց կենսակերպից գոհ բնակչության վերաբերյալ: «Հստակ թվեր, թե որքան են մարդիկ ցանկանում ամսական վաստակել, միանգամից չեմ ասի, սակայն այդպիսի ուսումնասիրություններ էլ ենք անցկացրել», - նշել է նախարարը: