Հայ իրավաբանների ու փաստաբանների ֆրանսիական ասոցիացիայի ներկայացուցիչ Ժերար Չոլաքյանը ներկա է լինելու Վարդան Պետրոսյանի դատական նիստին որը կսկսվի մարտի 28-ի Երեւանում: Այս մասին գրում է «Nouvelles d'Arménie»-ն: Ասոցիացիան որոշել է դատական դիտորդական առաքեություն իրականացնել Վարդան Պետրոսյանի խնդրանքով ու նրա ընտանիքի համաձայնությամբ:
«Մինչդեռ գործի նյութերում փորձաքննությունը ցույց է տալիս հարբեց լինելու ու որոշ թմրանյութերի ազդեցության տակ լինելու լիակատար բացակայությունը, ինչպես նաեւ այն, որ արագությունը չի գերազանցվել, հայ իրավաբանների ու փաստաբանների ֆրանսիական ասոցիացիան զարմացած է, որ Վարդան Պետրոսյանը շարունակում է կալանավորված մնալ: Նրա առողջական վիճակը խոցելի ու մշտական ուշադրության կարիք է զգում, ինչը կալանքի պայմանների հետ անհամատեղելի է: Իր դատական առաքելության շրջանակներում ասոցիացիան ուշադիր հետեւելու է, որպեսզի ապահովվեն դատավարության արդար պայմաններ ու որպեսզի ոչ մի հանգամանք չխանգարի ճշմարտության բացահայտմանը»,-ասվում է ասոցիացիայի հայտարարությունում:




























