Վերջին շաբաթվա ընթացքում միջազգային հանրությունն ականատես է դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ԵԱՀԿ տարածաշրջանում միջազգային իրավունքի առավել կոպիտ խախտմանը: յս մասին այսօր «Ուկրաինական ճգնաժամ, դրա ազդեցությունը միջազգային հարաբերությունների վրա» թեմայով սեմինար-քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան խորհրդական Իգոր Ռոմանը:

Ըստ նրա՝ «երկու շաբաթյա օկուպացիայից հետո Ուկրաինայի տարածքի մի մասը հարկադիր կերպով անեքսիայի է ենթարվել մի պետության կողմից, որը նախկինում պատասխանատվություն էր ստանձնել երաշխավորելու Ուկրաինայի անկախութունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ միջազգային մի շարք փաստաթղթերի համաձայն»: Անդրադառնալով Ուկրաինայի՝ 90-ականներին զենքից հրաժարվելուն, նա ընդգծել է. «Մենք դրան գնացինք բարի կամք ցուցաբերելով, որի համար էլ վճարեց պետությունը»: