ԿԺԴՀ կառավարության մամուլի ծառայությունը կոշտ արտահայտություններ է արել Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեի հասցեին՝ նրան «դատարկ գեղջկուհի» եւ «ԱՄՆ-ի խամաճիկ» անվանելով, երբ վերջինս արտահայտվել էր հյուսիսային հարեւանի ատոմային ծրագրի մասին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ Պակը ենթադրել էր, թե Փհենյանի ատոմային արկերը կարող են հայտնվել զինված խմբավորումների ձեռքում:
Նշենք, որ ԿԺԴՀ-ն նախկինում էլ հարգալից վերաբերմունք չի դրսեւորել հարավկորեական նախագահի նկատմամբ: ՊԱԿ Կին հեի հասցեին մշտապես սեքսիստական հայտարարություններ է արել:
Պաշտոնական Սեուլն արդեն ընդգծել է, թե ԿԺԴՀ ղեկավարությունը զերծ է տարրական էթիկական նորմերից։




























