Ռուսաստանցիների մեծ մաստ կարծում է, թե պետության շահերից ելնելով թույլատրելի է լռել կամ խեղաթյուրել լրատվամիջոցների տեղեկատվությունը: Այդ մասին վկայում են «Հանրային կարծիք» հիմնադրամի հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են մարտի 27-ին, հաղորդում է Lenta.ru-ն:
Սոցիոլոգները հարցրել են 1500 անձի՝ ՌԴ 43 սուբյեկտներում, եւ պարզել, որ երկրի բնակչության 72 տոկոսը հանգիստ է վերաբերվում ԶԼՄ-ների գրաքննմանը: Նրանք վստահ են, որ կան այնպիսի հանրային կարեւոր խնդիրներ, որոնց լուսաբանման ժամանակ թույլատրելի է գրաքննությունը:
Ընդ որում, մեկ տարում գրեթե երկու անգամ (մինչեւ 54 տոկոս) աճել է նրանց թիվը, որոնք նորմալ են համարում տեղեկատվության խեղաթյուրումը պետության շահերից ելնելով: Ավելի հաճախ այդ տեսակետին են տարեցները (79 տոկոս):
Ռուսաստանցիների 62 տոկոսը խոստովանել է, որ ավելի շատ վստահում են պետական ԶԼՄ-ներին, քան մասնավորին (16 տոկոս):




























