Փրկարար ծառայությունը մարտի 27-ին, ժամը 16.32-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Իսակովի պողոտայում` «Ոսկե համբույր» ռոստորանային համալիրի մոտակայքում, այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.58-ին, մարվել` 17.13-ին:

Ամբողջությամբ այրվել են փայտե տնակ (մոտ 10 քմ) եւ ծիրանենի: