Հասկանալի չէ, թե ինչու է Հայստանի ներկայիս կառավարությունն այդպես էլ չկարողացավ սահմանափակել արտեզյան ջրերի անվերահսկելի դուրսբերումը: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ ելույթ ունենալով «Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման ու վերականգնման մասին» օրենքում փոփոխությունների կատարելու վերաբերյալ քննարկմանը: Կառավարության կողմից ներկայացված փոփոխությունների համաձայն՝ առաջարկվում է մինչեւ 2019թ լջից տարեկան ջրառի ծավալը 170 մլն խմ-ից հասցնել 240-ի:
Նա ընդգծել է, որ խնդիրն ինքը տեսնում է ոչ թե ձկնաբուծարաններում, որտեղ հիմնականում օգտագործվում է արտեզյան ջուրը, այլ արտեզյան հորերի քնակության մեջ, որոնք փորվել են երբ ու ինչպես պատահի: «Ձկնային բիզնեսը շատ կարեւոր է: Հայաստանից թարմ ձուկն արտահանվում է Ռուսաստան, այժմ նաեւ ԱՄՆ: Այդ առումով մենք արտաքին շուկաներում լավ դիրք ենք զբաղեցնում: Սակայն կան որոշ ռիսկեր: Կառավարությունը չի սահմանափակել արտեզյան ջրերի ջրառը: Ինչո՞ւ դրան ժամանակին չիք հետեւում, իսկ հիմա նայում եք Սեւանին»,-հայտարարել է Զուրաբյանը:




























