Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ֆրանսիական «Կրեդիտ ագրիկոլ» բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Քսավիե Մյուսկայի գլխավորած պատվիրակությանը եւ նրանց հետ քննարկել բանկի զարգացման ուղղությամբ նախատեսվող ծրագրերը:

Զրուցակիցները նախ իրենց ցավակցությունն են հայտնել «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկի ղեկավար Ստեփան Գիշյանի անժամանակ մահվան կապակցությամբ եւ ընդգծել նրա մեծ դերը Հայաստանի բանկային համակարգի զարգացման գործում: Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Քսավիե Մյուսկան բարձր է գնահատել մեր երկրի բանկային համակարգի զարգացման աստիճանը եւ նշել, որ մտադիր են էապես ավելացնել «Ակբա-կրեդիտ ագրիկոլ»-ի կապիտալը, ինչը կնպաստի շուկայում տարբեր նախագծերի իրականացմանը:

Վարչապետ Սարգսյանը ողջունել է նախաձեռնությունը եւ Կառավարության աջակցությունը հայտնել բանկի ղեկավարությանը: