Անցել է մոտ մեկ տարի, ինչ Լոս Անջելեսի շրջանի Լա-Կրեսենտա քաղաքի Վահան ու Անուշ Շամլյանների անվան հայկական դպրոցում սովորող 10-ամյա աղջկա մոտ քաղցկեղ է ախտորոշվել: Հիվանդության դեմ նրա պայքարի պատիվն միջոցառում է կազմակերպվել, որին այցելել են Գլնդեյլի հարյուրավոր բնակիչներ: Այս մասին գրում է «Glendale News-Press»-ը:

Նախորդ տարվա ապրիլին Գրեյս Քեսաբլաքին տվել են ռաբդոմիոսարկոմա ախտորոշումը: Այն ժամանակվանից ի վեր , ինչ աղջիկը քիմիաթերապիայի կուրս էր անցնում, դպրոց չէր գնում ու վերադարձել է միայն մեկ շաբաթ առաջ: Այդ ամբողջ ընթացքում դպրոցը համախմբվել էր Գրեյսի շուրջ:

Դպրոցի երեխաներն ու նրանց ծնողները միջոցառում էին կազմակերպել աղջկա համար: Նրանք լիմուզին էին պատվիրել, որը Գրեյսին ու նրա ծնողներին դպրոց էր բերել: Հրավիրված է եղել աճպարար, երեխաները պարել ւ երգել են Գրեյսի համար: