Պետք չէ կառոուցել նոր ջրամբարներ, ավելի լավ է հները վերանորոգել: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին, Ազգային ժողովում հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման եւ պահպանման մասին» օրինագծի քննարկման ժամանակ:

Օրենքի փոփոխությունները ենթադրում են Սեւանա լճից ջրի բացթողնման ծավալը մինչեւ 2019 թվականը 170 մլն խմ-ից հասցնել 240 մլն խմ-ի:

Ներկայացնելով օրինագիծը, Ջրային տնտեսության հարցերով պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը նշել է, որ 5 տարվա ընթացքում կկառոցվեն 4 խոշոր ջրամբարներ, որոնք ոռոքման սեզոնին կլուծեն ջրի կուտակման խնդիրը:

Վարդանյանի կարծիքով՝ ավելի քիչ գումարով կարելի է վերանորոգել գործող ջրամբարները եւ ոռոգման ցանցերը ու նվազեցնել ջրի կորուստներն ու պահանջմունքները:

Օրինակ, Մեծավանի ջրամբարում պետք է ընդամենը վերանորոգել մեկ ճաք, որի պատճառով կանգնած է ողջ ջրամբարը:

Մոդեռնիզացման կարիք կա նաեւ 16 հազար կմ ոռոգման ցանցի ներսում: