Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանրահավաքից հետո Վանում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության համակիների միջեւ բախումներ են տեղի ունեցել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ մարտի 27-ին, Վանում, Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախագահ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախընտրական հանրահավաք է անցկացրել, որից հետո իշխող կուսակցության եւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության համակիրների միջեւ բախումներ են տեղի ունեցել։
Ոստիկանությունը միջամտել է բախումներին եւ կողմերին բաժանելու համար ատրճանակով կրակ է բացել։ Սակայն ատրճանակի կրակոցը դիպել է այդ պահին պատուհանից իրադարձություններին հետեւող 26-ամյա մի երիտասարդի սրտին, ում անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։




























