Լատվիայի Սեյմը ձայների մեծամասնությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծը, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում ԽՍՀՄ-ի եւ նացիստական Գերմանիայի կողմից Լատվիայի Հանրապետության նկատմամբ իրականացված ագրեսիան հրապարակավ ժխտելու, արդարացնելու, փառաբանելու համար:
Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների օգտին կողմ է քվեարկել է 54, դեմ՝ 27 պատգամավոր, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Օրինագծին դեմ են եղել ընդդիմադիր «Համաձայնության կենտրոն» միավորման խմբակցությունը, որը ներկայացնում է Լատվիայի ռուսալեզու բնակչության իրավունքները: «Համաձայնության կենտրոն»-ի ներկայացուցիչ Վալերի Ագեշինը համարում է, որ օրինագիծը միջնադարյան ավանդույթներով պայքար է այլակարծության դեմ եւ քայլ դեպի տոտալիտարիզմ:
Նա նշել է, որ այս օրինագծին դեմ են «ոչ միայն շատ պատգամավորներ, այլեւ ԱԳՆ-ի, ՆԳՆ-ի, ԵԱՀԿ-ի փորձագետները»:
Փոփոխությունները ենթադրում են, որ «Լատվիայի Հանրապետության նկատմամբ ագրեսիայի հրապարակավ ժխտման» համար անձը կարող է պատժվել 3 տարվա ազատազրկման: Օրենքն ուժի մեջ մտնելու համար այն պետք է ընդունվի նաեւ 3-րդ ընթերցմամբ եւ ստորագրվի նախագահի կողմից:




























