Իմ հաղթանակի դեպքում, ավելի ճիշտ, իմ հաղթանակից հետո Յացենյուկը կշարունակի երկրի վարչապետը լինել: Այսօր, երբ երկրում իրավիճակը ծանր է եւ խիստ քայլեր են հարկավոր գոյատեւելու համար, Յացենյուկը քաջություն ունի դիմել այդ քայլերին: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Յուլիա Տիմոշենկոն, հաղորդում է «Segodnya.ua» -ն:
«Մենք բոլորս պետք է հասկանանք, որ ֆինանսա-տնտեսական խոր հիվանդությունից, այն իրավիճակից, որում Յանուկովիչն ու Ազարովը թողել են Ուկրաինան, երկիրը դուրս բերելու համար երկար ժամանակ է պետք: Ագրեսիայից, որն Ուկրաինան ստիպված է հետ մղել, մեր երկրում ստեղծված տնտեսական իրավիճակից ազատվելու համար երկար ժամանակ է հարկավոր: Կարծում եմ, Արսենի Յացենյուկը կհաղթահարի այս առաջադրանքը»,- ընդգծել է նա:




























