Անգլիայի հանրային առողջապահության գործակալության տվյալներով՝ երկու հոգի տուբերկուլյոզով են վարակվել իրենց ընտանի կատվից, ինչը կատվից մարդուն բակտերիալ հիվանդության տարածման առաջին փաստավորված դեպքն է, հաղորդում է Associated Press-ը:

Առողջապահության գործակալության զեկույցից հետեւում է, որ կատվի ու մարդկանց մոտ հայտնաբերված վարկման դեպքերը միմյանցից չէին տարբերվում, եւ կատուն հիվանդության առավել հավանական աղբյուր է հանդիսանում:

2012թ.-ի դեկտեմբերից անասնաբույժները տուբերկուլյոզ են ախտորոշել 9 ընտանի կատվի մոտ Բերքշիրում եւ Հեմփշիրում, որոնք Լոնդոնից արեւմուտք են գտնվում, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Գործակալության աշխատակիցները հայտարարել են, որ մարդու համար մահացու հիվանդությամբ կենդանիներից վարակման հավանականությունը բավական ցածր է: