Հայաստանում Եղվարդի ջրամբարի մինչնախագծային աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Այդ մասին NEWS.am-ի թղթակցիկ հայտնել է Հայաստանի Ջրային տնտեսության պետական կոմիտեի տնօրեն Անդրանիկ Անդրեասյանը: Նա հիշեցրել է, որ ծրագիրը պատրաստվում է ֆինանսավորել Զարգացման գերմանական KfW բանկը:
Վեդիի եւ Կապսի ջրամբարների աշխատանքներն արդեն նախագծերի փուլում են գտնվում: Մայիսին նախատեսվում է Մաստարայի ջրամբարի շուրջ համաձայնություն կնքել Քուվեյթի ազգային հիմնադրամի հետ:
Եղվարդի ջրամբարի շինարարության ֆինանսավորման շուրջ բանակցություններ անցկացվում են Միջազգային զարգացման ճապոնական գործակալության(JCA) հետ, Վեդու ջրամբարի շուրջ՝ Զարգացման ֆրանսիական գործակալության(AFD) հետ, իսկ Կապսի ջրամբարի շուրջ Զարգացման գերմանական բանկի(KfW) հետ:
Նախնական գնահատականների համաձայն՝ առաջինի եպքում կպահանջվի մոտ 140 մլն դոլար, երկրորդի դեպքում՝ 35-45 մլն դոլար, երրորդի դեպքում՝ 40-50 մլն դոլար:




























